Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը մարտին ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի ազգային թիմի հետ, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջի հայտարարությանը։
Խաղը կկայանա մարտի 22-ին կամ 23-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Իրան կմեկնի նաև ֆուտբոլի կանանց Ռուսաստանի հավաքականը, որը կխաղա տեղի կանանց թիմի հետ:
Փետրվարի 15-ին Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը Թեհրանում հանդիպում էր ունեցել իրանցի իր գործընկեր Սեյեդ Համիդ Սաջադի Խազավեի հետ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Ռուսաստանի բոլոր հավաքականները շուրջ մեկ տարի չեն անցկացնում պաշտոնական հանդիպումներ: