Ռուսաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գրենադայի թիմի հետ, հայտնում է ՌՖՄ պաշտոնական կայքը։
Խաղը կկայանա մարտի 19-ին Մոսկվայի «Դինամո» ստադիոնում։
Գրենադան պետություն է Կարիբյան ծովի ավազանում և ներկայացնում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտին։ Գրենադան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այժմ զբաղեցնում է 174-րդ տեղը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով հեռացված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ներքո անցկացվող մրցաշարերից ու կարող է անցկացնել միայն ընկերական հանդիպումներ։