Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը 2013 թվականից հետո առաջին անգամ չորս անընդմեջ խաղերում «չոր» հաշվով հաղթանակ է տարել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Վալերի Կարպինի գլխավորած թիմն ընկերական խաղերում հաղթել է Վիետնամին (3-0), Կուբային (8-0), Սերբիային (4-0) և Բելառուսին (4-0):
Նախորդ անգամ ռուսները չորս անընդմեջ խաղերում առանց գոլ բաց թողնելու հաղթել էին ԱԱ-2014-ի ընտրական փուլում, այդ ժամանակ հավաքականը գլխավորում էր իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականը 2022 թվականից պաշտոնական խաղեր չի անցկացնում: