Logo

Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է չինական ակումբ

19:27 / 27.12.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին գլխավորել է չինական «Շանհայ Շենհուան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռուս մասնագետը նոր պաշտոնում աշխատանքը կսկսի հունվարի 1-ից։ Չինաստանի Սուպերլիգայի մրցաշրջանն ավարտվել է նոյեմբերին, «Շանհայ Շենհուան» գրավել էր 5-րդ տեղը։

Լեոնիդ Սլուցկիի նախորդ աշխատավայրը Կազանի «Ռուբինն» էր, որը գլխավորել է 2019-2022 թվականներին։ Արտասահմանյան ակումբներից նա մարզել է անգլիական «Հալ Սիթին» (2017-ին) ու հոլանդական «Վիտեսը» (2018/19 մրցաշրջան)։ ԲԿՄԱ-ի հետ Սլուցկին դարձել է Ռուսաստանի եռակի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ