Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալան Ձագոևը, որն ընթացիկ մրցաշրջանից առաջ տեղափոխվել էր հունական «Լումիա», հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Վերջին հինգ տարիների ընթացքում ես բազմաթիվ վնասվածքներ եմ ստացել, դժվար է թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, բայց կարիերաս ավարտելու որոշում եմ կայացրել», - 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է հունական ակումբի մամուլի ծառայությունը:
Ձագոևը 2008-2012 թվականների ընթացքում հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում, 395 խաղում խփել է 77 գոլ և չորս անգամ դարձել Ռուսաստանի չեմպիոն, իսկ ազգային թիմում 58 խաղում աչքի է ընկել 9 գոլով: