Logo

Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 41 տարեկանում

17:18 / 06.08.2023Ֆուտբոլ
null

41 տարեկանում կյանքից հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին դարպասապահ Վենիամին Մանդրիկինը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում 2 հանդիպում անցկացրած դարպասապահի մահվան պատճառը սրտի կաթվածն է։

2010 թվականին Մանդրիկինը ավտովթարի հետևանքով ստացել էր ողնաշարի կոտրվածք ու այդ պահից անկողնային հիվանդ էր։

Դարպասապահը ԲԿՄԱ-ի կազմում խաղացել է 2001-2010 թվականներին՝ դառնալով Ռուսաստանի եռակի չեմպիոն, քառակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր և ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ