Logo

Ռուսաստանի հավաքականի հերթական խոշոր հաշվով հաղթանակը

22:29 / 19.11.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականը Վոլգոգրադում ընկերական հանդիպում է անցկացրել Սիրիայի թիմի հետ և հաղթել 4-0 հաշվով։

Վալերի Կարպինի գլխավորած հավաքականից դուբլ է գրանցել «Ռոստովի» պաշտպան Մաքսիմ Օսիպենկոն, մեկական գոլ էլ խփել են MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկն ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Իլյա Սամոշնիկովը։

Ռուսաստանի հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել ընկերական խաղերում` ընդհանուր 34-0 հաշվով։

Ընկերական հանդիպում

Ռուսաստան - Սիրիա` 4-0

Մաքսիմ Օսիպենկո, 33, 81 (11մ), Իլյա Սամոշնիկով, 53, Ալեքսեյ Միրանչուկ, 66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա