Logo

Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի ԱԱ-2026-ի ընտրական փուլին

21:41 / 18.11.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ն պաշտոնական շրջաբերական է հրապարակել 2026 թվականի աշխարհի առաջնության Եվրոպայի ընտրական գուտու վիճակահանությունից առաջ, հայտնում է Sport24-ը:

Ռուսական աղբյուրը տեղեկացնում է, որ ըստ շրջաբերականի` Ռուսաստանի ազգային հավաքականը չի մասնակցի ընտրական մրցաշարին: Մունդիալի ուղեգրերի համար Եվրոպայից կպայքարեն 54 երկրների հավաքականներ:

Նշվում է, որ դեկտեմբերի 13-ին կայանալիք վիճակահանությունից հետո ՈւԵՖԱ-ն կհրապարակի Եվրոպայի ընտրական գոտու բոլոր 192 հանդիպումների անցկացման ժամկետները:

Կձևավորվեն 12 խմբեր, 6-ում կլինեն 5-ական հավաքականներ, մյուս 6-ում` չորսական:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը 2022 թվականից պաշտոնական խաղեր չի անցկացնում: ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի պատճառով ռուսներին զրկել են խոշոր մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա