Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում, «Նիժնի Նովգորոդը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Կրասնոդարի» նկատմամբ։
Հյուրերի մեկնարկային կազմում էր հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը, որը 64-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու բացեց հաշիվը։
0-1 Tsarukyan pic.twitter.com/8KKzWm8qZM
— RPL Sky (@RPLNews_eng) October 23, 2024
«Կրասնոդարի» կազմում հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, պաշտպան Գեորգի Հարությունյանը և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Չնայած հաղթանակին` «Նիժնի Նովգորոդը» 4 միավորով եզրափակեց C խմբի մրցաշարային աղյուսակն ու ավարտեց մրցելույթը Ռուսաստանի գավաթում։ «Կրասնոդարը» 9 միավորով զբաղեցրեց երրորդ տեղն ու պայքարը կշարունակի մրցաշարի Ռեգիոնների ուղում։
Ռուսաստանի գավաթ, խմբային փուլ, 6-րդ տուր
C խումբ
«Կրասնոդար» - «Նիժնի Նովգորոդ»` 1-2
Օլակունլե Օլուսեգուն, 89 - Վալերի Ծառուկյան, 64, Սվեն Կարիչ, 90+3