Logo

Ռուսաստանի գավաթ. Թիկնիզյանի ասիստն ու «Լոկոմոտիվի» հաղթանակը

21:55 / 11.03.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակիչում Մոսկվայի «Լոկոմոտիվը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամոյին»։

Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը 56-րդ րոպեին հաղթական ասիստ կատարեց ռուս վինգեր Սերգեյ Պինյաևին։

«Լոկոմոտիվից» հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը փոխարինվել է 66-րդ րոպեին։

Միխայիլ Գալակտիոնովի գլխավորած թիմը պայքարը կշարունակի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչում։

Ռուսաստանի գավաթ, ռեգիոնների ուղի, քառորդ եզրափակիչ

«Դինամո Մախաչկալա» - «Լոկոմոտիվ Մոսկվա»` 1-2

Մոհամեդ Ազի, 23 - Մաքսիմ Նենախով, 13, Սերգեյ Պինյաև, 54

Հեռացում` Սոսլան Կագերմազով, 46 («Դինամո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ