Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու 5-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում 11-մետրանոցներով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։
Տանտերերի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 55-րդ րոպեին։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 11 միավորով B խմբի առաջատարն է և ապահովել է տեղը ՌՊԼ ուղու փլեյ-օֆֆում։ «Դինամոն» 8 միավորով երկրորդն է։
Ռուսաստանի գավաթ, Պրեմիեր լիգայի ուղի, 5-րդ տուր
B խումբ
«Կրասնոդար» - «Դինամո Մոսկվա»` 0-0 (11-մետրանոցներով` 4-2)


