Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Կրասնոդարը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։
Տանտերերից հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` փոխարինման մտնելով 63-րդ րոպեին։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ հյուրընկալվելիս հաղթել էր 3-1 հաշվով` դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
Ռուսաստանի գավաթ, Պրեմիեր լիգայի ուղի, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Կրասնոդար» - «Օրենբուրգ»` 4-0 (առաջին հանդիպումը` 3-1)
Նիկիտա Կրիվցով, 4, Ջոն Կորդոբա, 57, Ժոաո Բաչի, 71, Ժուբալ, 85


