Logo

Ռուսաստանի գավաթ. Սևիկյանի ասիստն ու «Լոկոմոտիվի» հաղթանակը

21:26 / 01.10.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը գոլային փոխանցում է կատարել և նպաստել Մոսկվայի «Լոկոմոտիվի»` Ռուսաստանի գավաթի խաղարկության 5-րդ տուրում «Օրենբուրգի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակին։

23-ամյա ֆուտբոլիստը խաղը սկսել է մեկնարկային կազմում, իսկ 9-րդ րոպեին անհատական գեղեցիկ անցումից հետո օգնել է աչքի ընկնել ռուս վինգեր Սերգեյ Պինյաևին։ Սևիկյանը փոխարինվել է 78-րդ րոպեին։

Հունգարական «Ֆերենցվարոշից» վարձավճարով «Լոկոմոտիվ» տեղափոխված Սևիկյանը նոր ակումբում երրորդ ասիստն է գրանցել։ Մոսկովյան ակումբի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Միխայիլ Գալակտիոնովի գլխավորած թիմը հաղթել է անցկացրած բոլոր խաղերում և 15 միավորով B խմբի առաջատարն է։ «Օրենբուրգը» միավոր չունի և վերջին` չորրորդ տեղում է։

Ռուսաստանի գավաթ, խմբային փուլ, 5-րդ տուր

B խումբ

«Լոկոմոտիվ» - «Օրենբուրգ»` 2-1

Սերգեյ Պինյաև, 9, 56 - Սաիդ Սահարխիզան, 66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ