Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Կրասնոդարը» տանը մրցեց Մոսկվայի «Սպարտակի» հետ և պարտվեց 1-2 հաշվով:
Հյուրերի կազմում աչքի ընկան ռուս կիսապաշտպան Ռոման Զոբնինը և կոնգոլեզցի հարձակվող Տեո Բոնգոդան: «Կրասնոդարից» հաշիվը խաղի վերջնամասում կրճատեց բրազիլացի կիսապաշտպան Կադի Բորժիսը:
Հանդիպման 44-րդ րոպեին տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը խախտեց կանոնները եզրային հարձակվող Անտոն Զինկովսկիի նկատմամբ:
«Կրասնոդարի» մեկնարկային կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը 88-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:
Ռուսաստանի գավաթ, խմբային փուլ, առաջին տուր
«Կրասնոդար» - «Սպարտակ»՝ 1-2
Կադի Բորժիս, 90+5 - Ռոման Զոբնին, 21, Տեո Բոնգոդա, 67
Հեռացում՝ Էդուարդ Սպերցյան, 44 («Կրասնոդար»)


