Logo

Ռուսաստանի գավաթ. «Կրասնոդարը» բաց թողեց երեք գնդակի առավելությունը, բայց հաղթեց 11-մետրանոցներով

19:54 / 26.11.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակիչում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Տյումենին»։

Հյուրերը Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Ֆյոդոր Սմոլովի դուբլի և 19-ամյա կիսապաշտպան Դանիլա Կոզլովի գոլի շնորհիվ հաղթում էին 3-0 հաշվով, սակայն «Տյումենի» ֆուտբոլիստները կարողացան փրկել հանդիպումը։

Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «Կրասնոդարին» երկու անգամ փրկեց ռուս դարպասապահ Յուրի Դյուպինը։

«Կրասնոդարից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։ «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բաց թողեց հանդիպումը. նա ընդգրկված չէր հայտացուցակում։

Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը պայքարը շարունակելու է Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչում։

Ռուսաստանի գավաթ, ռեգիոնների ուղի, քառորդ եզրափակիչ

«Տյումեն» - «Կրասնոդար»` 3-3 (11-մետրանոցներով` 2-4)

Ստանիսլավ Պորոյկով, 57, 61, Դենիս Տկաչուկ, 87 - Դանիլա Կոզլով, 22, Ֆյոդոր Սմոլով, 39, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա