Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Ռոստովը» սեփական դաշտում 4-1 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։
Տանտերերի երրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
33-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 84-րդ րոպեին։
«Ռոստովը» 7 միավորով C խմբում երրորդ տեղն է զբաղեցրել և պայքարը կշարունակի Ռեգիոնների ուղում։ «Նիժնի Նովգորոդը» 3 միավորով եզրափակել է խումբը` ավարտելով մրցելույթը։
Բայրամյանի գոլը`
3-1 Bayramyan pic.twitter.com/4kCflCkqoB
— RPL Sky (@RPLNews_eng) October 22, 2025


