Logo

Ռուսաստանի և Վրաստանի հավաքականները հաղթեցին ընկերական խաղերում

23:10 / 12.10.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ազգային հավաքականը, որը զրկված է պաշտոնական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից, ընկերական խաղում 1-0 հաշվով առավելության հասավ Կամերունի հավաքականի նկատմամբ։

Հանդիպման միակ և հաղթական գոլը 40-րդ րոպեին խփեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը։ Ռուսաստանի հավաքականը նախորդ ընկերական հանդիպումը անցկացրել էր Կատարի հետ։ Սեպտեմբերի 12-ին կայացած խաղն ավարտվել էր 1-1 հաշվով։

Ընկերական հանդիպում անցկացրեց նաև Վրաստանի ազգային հավաքականը։ Վրացիները 8-0 հաշվով ջախջախեցին Թաիլանդի հավաքականին։ 4 գոլ խփեց Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։ Ֆրանսիական «Բորդոյի» կիսապաշտպան Զուրիկո Դավիթաշվիլին դարձավ դուբլի հեղինակ։ Մեկական գոլ էլ խփեցին Լուկա Լոչոշվիլին և Խվիչա Կվարացխելիան։

Ընկերական հանդիպումներ

Ռուսաստան - Կամերուն՝ 1-0

Ֆյոդոր Չալով, 40

Վրաստան - Թաիլանդ՝ 8-0

Զուրիկո Դավիթաշվիլի, 9, 44,  Ժորժ Միկաուտաձե, 24, 37, 41, 56,  Լուկա Լոչոշվիլի, 12,  Խվիչա Կվարացխելիա, 66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա