Logo

Ռուսաստանի և Հայաստանի վետերանների թիմերն ընկերական խաղ են անցկացրել Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին

18:19 / 09.12.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշտակին նվիրված ընկերական հանդիպում Հայաստանի ու Ռուսաստանի վետերանների հավաքականների միջև: Ռուսաստանի թիմը հաղթել է 4-2 հաշվով։

Հայաստանի վետերանների հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Արթուր Քոչարյանը։

Ռուսաստանի վետերանների հավաքականի կազմում խաղին մասնակցել են անվանի ֆուտբոլիստներ Եգոր Տիտովը, Դմիտրի Ալենիչևը, դարպասապահ Ռենատ Դասաևը և այլք, իսկ գլխավոր մարզիչը լեգենդար Օլեգ Ռոմանցևվն էր։

Հայաստանի վետերանների հավաքականի մարզիչն էր Լևոն Ղասաբօղլյանի հայրը՝ անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Սամվել Ղասաբօղլյանը։

Լևոն Ղասաբօղլյանը 34 տարեկանում կյանքից հեռացել էր 2020 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա