ՄՕԿ-ի Գործադիր խորհուրդը թույլ կտա Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է IOC Media-ն:
Կազմակերպության նախագահ Քիրստի Քովենթրին հայտարարել է, որ նրանք կմասնակցեն չեզոք դրոշի ներքո, ինչպես արել էին Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերում:
«Նրանց համար ոչ մի նոր բան չի լինի. Գործադիր խորհուրդը կիրառում է նույն մոտեցումը, ինչպես Փարիզում: Բոլոր մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, բայց Փարիզի համեմատ՝ ոչինչ չի փոխվի»,- ասել է ՄՕԿ-ի ղեկավարը:
2026 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում: Խաղերը կսկսվեն փետրվարի 6-ին և կտևեն մինչև փետրվարի 22-ը ներառյալ:


