Ֆուտբոլի Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն հունիսի 7-ին։ Խաղը կկայանա Մինսկի օլիմպիական ստադիոնում, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բելառուսները 97-րդն են։ Այդ հանդիպումը կհաշվարկվի վարկանիշային ցուցակում։
Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները նախկինում հանդիպել են չորս անգամ։ Նախորդ խաղը կայացել է 2015 թվականի հունիսի 7-ին և ավարտվել ռուսների հաղթանակով՝ 4-2 հաշվով։