Logo

ՌՊԼ-ի ֆուտբոլիստները, որոնք կարող են տեղափոխվել եվրոպական թոփ լիգաներ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:38 / 27.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիացի մարզական լրագրող Օրելյեն Մակեդոն նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այն ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են տեղափոխվել եվրոպական թոփ առաջնություններ։

Մակեդոն այդ ցանկում ներառել է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և Մոսկվայի «Դինամոյի» հայ ֆուտբոլիստ Արսեն Զախարյանին, որը խաղում է Ռուսաստանի հավաքականում:

«Գիտեք, ես ուշադիր հետևում եմ ՌՊԼ-ին: Ռուսաստանցի խաղացողներից եվրոպական առաջնությունների ակումբներ տեղափոխվելու հնարավորություններ ունեն Կուզյաևն ու Մոստովոյը՝ «Զենիթից», «Դինամոյից» Զախարյանն ու Ֆոմինը, ինչպես նաև «Սպարտակի» հարձակվող Սոբոլևը։

Նշեմ, որ Պինյաևի նման խաղացողը մի քանի տարի անց կարող է տեղափոխվել եվրոպական ուժեղ ակումբ։ Նույնը կարող եմ ասել ԲԿՄԱ-ի խաղացողներ Չալովի և Դիվեևի, ինչպես նաև «Կրասնոդարի» ֆուտբոլիստներր Սպերցյանի և Սաֆոնովի մասին»,- հայտնել է Մակեդոն Metaratings-ի հետ զրույցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ