Logo

Ռուսաստան - Թաիլանդ ընկերական խաղը չի կայանա

11:15 / 07.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) հայտարարել է Ռուսաստանի և Թաիլանդի հավաքականների ընկերական հանդիպումը չեղարկելու մասին, որը պետք է կայանար սեպտեմբերի 7-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։

Չեղարկման պատճառը քաղաքին մոտեցող Յագի թայֆունն է։ Հաղորդվում է, որ տեղի իշխանությունները Հանոյի բնակիչներին և այցելուներին խորհուրդ են տալիս մնալ տանը, խուսափել փողոց դուրս գալուց։

Հիշեցնենք, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմը սեպտեմբերի 5-ին ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել էր Վիետնամի հավաքականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ