Ռուսաստան - Պարագվայ ընկերական հանդիպումը չի կայանա, հայտնում է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը։
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը և Պարագվայի ֆուտբոլային ասոցիացիան նման որոշում են կայացրել` կապված Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Հանդիպումը պետք է կայանար մարտի 25-ին Մոսկվայում։
Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլում» անհայտ անձինք կրակ են արձակել համալիրում հավաքված մարդկանց ուղղությամբ։ Այնուհետև երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների` կատարվածի հետևանքով զոհվել է 93 մարդ, հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներով ու այրվածքներով հոսպիտալացվել են։


