ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում կայացած հանդիպմանը Ռուսաստանի հավաքականը 6 անպատասխան գնդակ է ուղարկել Կիպրոսի ընտրանու դարպասը:
1-0 հաշվի ժամանակ տրիբունայում ծեծկռտուք է եղել Ռուսաստանի հավաքականի երկրպագուների միջև: «Спорт-Экспресс»-ը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով զանգվածային ծեծկռտուքի մեկնարկը:
Eurosport-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցածից հետո բոլոր երկրպագուները լքել են տրիբունայի տվյալ սեկտորը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկրպագուների հեռանալու պատճառը եղել է ծեծկռտուքի ակտիվ մասնակից, «Զենիթի» երկրպագու Ալեքսանդր Ռումյանցևի(«Մոկասին») ձերբակալությունը:
Во время первого тайма на секторе болельщиков сборной России началась драка 👀 pic.twitter.com/KIQh9tDQxW
— Спорт-Экспресс (@sportexpress) November 11, 2021