Logo

Ռուսաստան – Բրազիլիա խաղը հավանական է դարձել

16:10 / 06.05.2025• Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան բանակցում են աշնանն ընկերական խաղ անցկացնելու շուրջ, գրում է UOL-ը:

Համաձայնության հասնելու դեպքում հանդիպումը կկայանա հոկտեմբերին կամ նոյեմբերին: Միայն այդ ամիսներին «Պենտակամպիոններն» ազատ օրացույց ունեն՝ ընկերական խաղեր անցկացնելու համար:

Ռուսաստանը ցանկանում է, որ խաղը կայանա իր տարածքում:

Նախկինում Բրազիլիան ու Ռուսաստանը հանդիպել են 6 անգամ. 4 հաղթանակ տարել է «Սելեսաոն», գրանցվել է երկու ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ