Logo

Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարող աշխատել Փարիզ-2024-ում

12:08 / 21.07.2024Այլ մարզաձևեր
null

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարող աշխատել Փարիզի Օլիմպիական խաղերում:

Արգելքը չի ազդի այն ռուսաստանցիների վրա, որոնք աշխատում են Միջազգային օլիմպիական կոմիտեում (ՄՕԿ): 

«Մենք արգելեցինք շատ լրագրողների լուսաբանել Փարիզի Օլիմպիական խաղերը։ Սակայն մենք թույլ տվեցինք Միջազգային օլիմպիական կոմիտեում աշխատող ռուսաստանցիների ներկայությունը»,- Դարմանենի խոսքը մեջբերում է leJDD-ը:

Հիշեցնենք, որ 40 տարվա մեջ առաջին անգամ ռուսական հեռուստաալիքները չեն ցուցադրի ամառային Օլիմպիական խաղերը:

Փարիզ-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ