Logo

Ռուսական ֆուտբոլի երբեմնի «ծագող աստղը» կխաղա Մեդիալիգայում

00:12 / 23.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Դենիս Դավիդովը տեղափոխվել է Ռուսաստանի Մեդիալիգան ներկայացնող «Նարոդնայա Կոմանդա» ակումբ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆուտբոլիստը, որը ժամանակին «Սպարտակի» նախկին նախագահ Լեոնիդ Ֆեդունի կողմից ստացել էր «ռուսական Մեսի» մականունը, մոսկովյան ակումբում անցկացրել է 37 խաղ, խփել 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Դավիդովը խաղացել է նաև «Տոմում», «Նիժնի Նովգորոդում», չեխական «Մլադա Բոլեսլավում» և Սոֆիայի ԲԿՄԱ-ում։

Հարձակվողը նախորդ մրցաշրջանը անցկացրել է մերձմոսկովյան «Խիմկիի» երկրորդ թիմում և մասնակցել 6 հանդիպման։ Դավիդովը մեկ խաղ է անցկացրել նաև Ռուսաստանի ազգային հավաքականում, որի կազմում նորամուտը նշել է 2015 թվականի մարտի 31-ին Ղազախստանի դեմ ընկերական խաղում։

Ճահիճ, զվարճանք, թե փող վաստակելու միջոց․ Ինչպես է ռուսական Մեդիալիգան ազդում հայ ֆուտբոլիստների ապագայի վրա

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ