Logo

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 09.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
սերիալլլ min - Ռուսական արտադրության նոր սերիալ.  «Я не шучу»

«Я не шучу» նոր կատակերգական սերիալը նկարահանել է «Свердловск» կինոստուդիան, պրոդյուսերներն են Ալեքսանդր Նեզլոբինը և Սերգեյ Սվետլակովը: Իրական պատմության հիման վրա նկարահանված այս նախագծում գլխավոր դերը կերտում է ստենդափ-կատակերգու Ելենա Նովիկովան, նա նաև սցենարի համահեղինակն է՝ Ելենա Կրասիլնիկովայի հետ միասին:

Սյուժեի կենտրոնում 49-ամյա Լենան է, ստենդափ-կատակերգու, որը երկու երեխա ունի, երկու նախկին ամուսին, սկեսուր և շուն: Նա ապրում է Կուզմինկիում, ցերեկային ժամերին խաղում է ֆիլմերի մասսայական տեսարաններում, իսկ երեկոյան ելույթ է ունենում ստենդափ ակումբներում, որտեղ խոսում է իր կյանքի մասին: Նրա կյանքի իրադարձությունները նրան միշտ կատակելու նյութ են տալիս:

Ըստ Նովիկովայի ՝ սերիալի իրադարձությունները հիմնականում հիմնված են իր իսկ կյանքի վրա, բայց «արդեն վերապրած ու զվարճալի»: Ելենա Նովիկովայի հետ միասին սերիալում նկարահանվել են Ալեքսեյ Ռոզինը, Անատոլի Բելին, Արտեմ Կոշմանը, Թայիսիա Բիտյուկովան և Նիկոլայ Շրայբերը:

Սերիալի առաջին էպիզոդները հասանելի կլինեն բացառապես մարտի 4-ից:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ