Լաուն թենիսի բրիտանական ասոցիացիան (LTA) կչեղարկի ռուս և բելառուս մարզիկների՝ Մեծ Բրիտանիայի տարածքում մրցաշարերի մասնակցելու արգելքը, հայտնում է The Daily Telegraph-ը:
Որոշումը կտարածվի նաև «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» վրա:
Հնարավոր է՝ այդ երկրի ներկայացուցիչները փաստաթուղթ ստորագրեն, որով համաձայնում են ոչ մի կերպ չաջակցել Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած քաղաքականությանը: Այս տեղեկությունը հաստատել է նաև հայտնի լրագրող Ջոն Վերթհեյմը:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոն-2023»-ը կկայանա հուլիսի 3-16-ը: