Logo

Ռուս պաշտպանը պայմանագիր է կնքել «Ուրարտուի» հետ

19:20 / 19.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուն» իր պաշտոնական կայքում հայտարարել է նոր տրանսֆերի մասին։

Երևանյան ակումբին է միացել ռուս պաշտպան Ալեքսանդր Պուցկոն։ 30-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է և մայրաքաղաքայինների գլխավոր թիմում չորս հանդիպման է մասնակցել։

Պուցկոն խաղացել է նաև «Ուֆայում», «Ախմատում» և Կալինինգրադի «Բալթիկայում»։ Պաշտպանը, որի տրանսֆերային արժեքը transfermarkt-ի կողմից գնահատվում է 350 հազար եվրո, ընդհանուր առմամբ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 94 հանդիպում է անցկացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ