Logo

Ռուս մասնագետը կարող է գլխավորել «Արարատ-Արմենիան»

14:52 / 10.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատ-Արմենիայում» կարող է մարզչական փոփոխություն տեղի ունենալ: 

Metaratings-ի հաղորդմամբ՝ ռուս մասնագետ Ռոբերտ Եվդոկիմովը կփոխարինի Վարդան Բիչախչյանին: Երևանյան ակումբն արդեն նախնական բանակցություններ է վարել մարզիչի հետ։ Եվդոկիմովը շուտով կժամանի Հայաստան։

53-ամյա մասնագետի նախորդ ակումբը եղել է Կրասնոդարի «Կուբանը», որտեղից հեռացել էր 2022 թվականի նոյեմբերին։ Եվդոկիմովը գլխավորել էր նաև ռուսական ԿԱՄԱԶ-ը, «Օրենբուրգը», «Ռոտորը», «Նիժնի Նովգորոդը» և ղազախական «Տոբոլը»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսից «Արարատ-Արմենիան» գլխավորում է Վարդան Բիչախչյանը։ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում երևանյան ակումբը 22 խաղից հետո 47 միավորով երկրորդն է և 6 միավոր զիջում է առաջատար «Ուրարտուին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ