Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Պավել Մոգիլևեցի հետ։
30-ամյա Մոգիլևեցը խաղացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», Կազանի «Ռուբին», «Ռոստով», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Նա «Զենիթի» հետ 2014/15 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, իսկ 2016/17 մրցաշրջանում՝ Ռուսաստանի Սուպերգավաթակիր։
Մոգիլևեցը նախորդ ակումբը ղազախական «Բունյոդկորն» էր, որտեղից հեռացել էր 2023 թվականի հուլիսի 7-ին:


