Ռուս վինգեր Անտոն Կիլինը հեռացել է «Ուրարտուից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
34-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2024 թ. հուլիսին, 16 խաղում խփել էր 2 գոլ, կատարել 3 ասիստ։
Transfermarkt-ի հաղորդմամբ` Կիլինը պայմանագիր է կնքել Ռուսաստանի չորրորդ լիգան ներկայացնող Տոմսկի ԿԴՎ-ի հետ։