Ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վիկտոր Գուսևը մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ այնտեղ է եղել և բարեբախտաբար փրկվել:
«Ընկերներ, շնորհակալություն: Շատ եմ ցավում այն մարդկանց համար, որոնք, հնարավոր է, այդ երեկո իմ կողքին էին «Կրոկուս Սիթիում»: Նրանք հենց նոր եկան համերգի: Ընկերասեր և բարի: Աշխատանքային շաբաթը հետևում էր մնացել, իսկ սիրելի խմբի համերգն ու հանգստյան օրերը՝ առջևում: Ես չգիտեմ, թե ինչու եմ սա գրում: Խոսքեր չունեմ»,- գրել է Գուսևը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկից րոպեներ առաջ: Այս պահի դրությամբ զոհերի թիվը գերազանցում է 100-ը, նաև կան հարյուրավոր վիրավորներ: Մոսկվայում մարտի 23-ին և 24-ին չեղյալ են համարվել զանգվածային բոլոր միջոցառումները: Ռուսաստանում մարտի 24-ը կլինի համազգային սգո օր:


