Logo

Ռուս և բելառուս թենիսիստները վարքի կոդեքս կստորագրեն «Ուիմբլդոնից» առաջ

21:18 / 09.03.2023Թենիս
null

Ռուս և բելառուս թենիսիստները վարքի կոդեքս կստորագրեն «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնից» առաջ, հայտնում է Daily Mail-ը:

Կոդեքսի բովանդակութունը դեռևս ձևակերպված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կարգելի Ռուսաստանին հրապարակավ աջակցելն ու այդ երկրի դրոշի ցուցադրությունը: 

Սահմանված կանոնակարգի խախտման դեպքում թենիսիստը կենթարկվի պատժամիջոցների ու նույնիսկ կարող է հեռացվել մրցաշարից:

Ավելի վաղ The Daily Telegraph-ը հայտնել էր, որ Լաուն թենիսի բրիտանական ասոցիացիան (LTA) կչեղարկի ռուս և բելառուս մարզիկների՝ Մեծ Բրիտանիայի տարածքում մրցաշարերի մասնակցելու արգելքը:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոն-2023»-ը կկայանա հուլիսի 3-16-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա