Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ուեյն Ռունին պատմել է, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում ունեցել է ալկոհոլային կախվածություն։
«Երբ շուրջ 20 տարեկան էի, ալկոհոլն ազատություն էր տալիս ինձ։ Ես խմում էի գրեթե մինչև գիտակցությունս կորցնելը։ Չէի ցանկանում գտնվել մարդկանց շրջապատում, քանի որ երբեմն անհարմարություն ես զգում։
Եթե դու չես ընդունում մյուսների օգնությունն ու ղեկավարությունը, կարող ես հայտնվել անդունդի մեջ։ Ես այնտեղ եղել եմ մի քանի տարի։ Ի ուրախություն ինձ, հիմա չեմ վախենում գնալ և մարդկանց հետ խոսել խնդիրներից»,- ասել է Ռունին The Total Sport պոդկաստում։
Հիշեցնենք, որ վերջերս Ուեյն Ռունին նշանակվել էր անգլիական «Բիրմինգհեմի» գլխավոր մարզիչ։