«Պլիմուտ Արգայլի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին քննադատել է իր ֆուտբոլիստներին Անգլիայի Չեմպիոնշիփի 17-րդ տուրի խաղում «Նորվիչից» կրած 1-6 հաշվով պարտությունից հետո։
«Նույնիսկ մոտ չէինք լավ խաղ ցուցադրելուն։ Վնասվածքները շատ են, սակայն դա արդարացում չէ։ Եթե խաղացողները ցանկանում են հայտնվել մեկնարկային կազմում ու ամրապնդվել այնտեղ, ապա պետք է ավելիին ձգտեն։
Ես կարող էի խաղադաշտ դուրս բերել մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների, և նրանք բաց չէին թողնի 6 գոլ։ Այնպես որ, ես շատ հիասթափված եմ ու առաջիկա մեկ-երկու օրերն այնքան ել հաճելի չեն լինելու խաղացողների համար։ Պետք է լիովին հասկանանք, թե ինչու է ստացվում այսպես»,- «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողի խոսքը մեջբերում է Goal․com-ը։
Առաջնության 17-րդ տուրից հետո «Պլիմուտ Արգայլը» վաստակել է 17 միավոր ու զբաղեցնում է 20-րդ տեղը։