Logo

Ռունին կարող է գլխավորել հարազատ ակումբը

22:29 / 04.01.2023• ՍՊՈՐՏ
null

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին կարող է գլխավորել անգլիական «Էվերթոնը», հայտնում է Manchester Evening News-ը:

Սպասվում է, որ առաջիկայում «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից կհեռացվի անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդը և անգլիական թիմը գլխավորելու առաջարկ կստանա Ռունին:

Ուեյն Ռունին «Էվերթոնի» սան է: Անգլիացին լիվերպուլյան ակումբի գույները պաշտպանել էր 2002-2004 և 2017-2018 թվականներին:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Էվերթոնը» 18 խաղից հետո 15 միավորով 16-րդն է: Լեմպարդի թիմը չի հաղթել բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 7 խաղում՝ կրելով 5 պարտություն և գրանցելով երկու ոչ-ոքի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ