«Դի Սի Յունայթեդը» և անգլիացի մասնագետ Ուեյն Ռունին ավարտել են համագործակցությունը: Ամերիկյան ակումբը հայտարարել է, որ գլխավոր մարզչի հետ երկկողմ համաձայնության են հասել:
Ռունին վաշինգտոնյան թիմը գլխավորում էր 2022 թվականի հուլիսից: Նախկինում անգլիացին խաղացել է «Դի Սի Յունայթեդում»:
Այժմ ամերիկյան ակումբը MLS-ը Արևելյան կոնֆերեցնիայի 9-րդ տեղում է և կարող է փլեյ-օֆֆ դուրս գալ: