Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կատակել է նախկին թիմակից Գարի Նևիլի հասցեին:
Չեմփիոնշիփը ներկայացնող «Պլիմուտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո Ռունին առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե ինչու է որոշել վերադառնալ մարզչական աշխատանքին:
«Որովհետև չեմ ցանկանում լինել երկրորդ Գարի Նևիլը»,- 38-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Նևիլը 2015-2016 մրցաշրջանում գլխավորել էր իսպանական «Վալենսիան», սակայն 3 ամիս անց պաշտոնանկ էր արվել և մինչև օրս աշախատում է որպես ֆուտբոլային փորձագետ:

-45.jpg)
