Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին գնահատել է անգլիացիների` Եվրո-2024-ում հաղթելու շանսերը։
«Անգլիան կարող է հաղթել Եվրոպայի առաջնությունը։ Ենթադրում եմ, որ այժմ բազմաթիվ հավաքականներ զգուշանում են մեզնից։ Նախորդ մրցաշարերում բոլորը տեսել են, թե որքան լավն է Անգլիան, բայց նման վախ ոչ ոք չուներ։
Կարծում եմ` Ֆիլ Ֆոդենն ու Բուկայո Սական պետք է լինեն մեկնարկային կազմում։ Նրանք հիանալի ֆուտբոլիստներ են։ Բելինգեմի մասին այնքան են գրում մամուլում, որ կարծես Ֆոդենը մնում է նրա ստվերում։ Ֆոդենն ավարտված մրցաշրջանում ավելի շատ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել, քան Բելինգեմը»,- Ռունիի մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է C խմբում և մրցելու է Դանիայի, Սերբիայի ու Սլովենիայի թիմերի դեմ։