Logo

Ռունեն պարտության մատնեց Ջոկովիչին ու դարձավ Փարիզի մրցաշարի հաղթող (ֆոտո, տեսանյութ)

21:15 / 06.11.2022Թենիս
null

Աշխարհի 18-րդ ռակետ Հոլգեր Ռունեն նվաճեց Փարիզի մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում դանիացի թենիսիստը 3:6, 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին: Հանդիպումը տևեց 2 ժամ 33 րոպե: 

Եզրափակիչ հասնելու ճանապարհին Ռունեն հաղթել էր շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկային, լեհ Հուբերտ Հուրկաչին, ռուս Անդրեյ Ռուբլյովին, աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին ու կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին:

Փարիզի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը նախորդ տարի հաղթել էր Փարիզի մրցաշարում:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ