Logo

Ռումյան Հովսեփյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ (ֆոտո)

23:31 / 15.02.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Չարենցավանի «Վան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռումյան Հովսեփյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է, մեկական անգամ դարձել է գավաթակիր և սուպերգավաթակիր: 31-ամյա ֆուտբոլիստը «Ֆլորիանայի» կազմում նվաճել էր Մալթայի գավաթը:

Հովսեփյանը Հայաստանում պաշտպանել էր Երևանի «Ալաշկերտի», «Փյունիկի», Գյումրիի «Շիրակի», «Իմպուլսի» և «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») գույները: Կիսապաշտպանը խաղացել էր նաև բուլղարական «Արդայում», ուկրաինական «Ստալում» և «Մետալուրգում»:

Ռումյան Հովսեփյանը 22 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, դարձել երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ