Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրի Ռումինիա - Կոսովո հանդիպումն անավարտ է մնացել։
Լրագրող Արլինդ Սադիկուն սոցցանցերում գրում է, որ Կոսովոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստները դժգոհել են ռումինացի երկրպագուների պահվածքից և մրցավարի ավելացված ժամանակում լքել խաղադաշտը։
Աղբյուրի համաձայն` ռումինացի երկրպագուները հավաքականների ֆուտբոլիստների միջև բախումից հետո սկսել են վանկարկել «Սերբիա, Սերբիա»։ Նրանք նաև պարզել են այդ երկրի դրոշը։
Digisport-ն էլ հայտնում է, որ հյուրերի պաշտպան Լոմբարդ Դելովան ռումինացի երկրպագուների ուղղությամբ մատներով ցույց է տվել Ալբանիայի և Կոսովոյի խորհրդանիշը` երկգլխանի արծիվը։
Հանդիպման շարունակության վերաբերյալ դեռ պաշտոնական տեղեկություն չկա, որի ընդհատման պահին լուսատախտակին վառվում էր 0-0 հաշիվը։ Ռումինիան 4 խաղից հետո 12 միավորով երկրորդ խմբի առաջատարն է, Կոսովոն ունի 9 միավոր և երկրորդն է։