Logo

«Արցախը Հայաստան է»․ «Ֆարուլի» երկրպագուների ակցիան՝ Երևանում

20:25 / 04.08.2023Ֆուտբոլ
null

Ռումինական «Ֆարուլի» երկրպագուները Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում անցկացրել են 8 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախին աջակցող ակցիա, հաղորդում է ՖԱՖ երկրպագուական շարժումը:

«Արցախը Հայաստան է». Երևանի «Ուրարտու» մարզադաշտի տրիբունայում այսպիսի գրությամբ պաստառ են պարզել ռումինական ակումբի երկրպագուները:

«Կոնֆերենցիաների լիգայի «Ուրարտու» - «Ֆարուլ» երեկվա հանդիպման ժամանակ ռումինացի ուլտրասների ակցիան: Նման ակցիաները ևս մեկ անգամ փաստում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչը նաև հիմք հանդիսացավ ամուր ֆանատական ընկերության»,- ասված է ՖԱՖ-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ռումինացի լեգենդար ֆուտբոլիստ Գեորգե Հաջիի գլխավորած թիմն այդ խաղում հաղթել էր 3-2 հաշվով։ Նույն հաշվով «Ֆարուլը» հաղթանակի էր հասել նաև տնային խաղում։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում Ռումինիայի չեմպիոնի մրցակիցը կլինի Էստոնիայի չեմպիոն Տալինի «Ֆլորան»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ