
տուր
01 Հունվար 1970 - 13:11
- - 

«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն անդրադարձել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությանը, որի ընթացքում լավագույն մարզիչ ճանաչվեց Յուրգեն Կլոպը, որը «Լիվերպուլի» հետ Պրեմիեր լիգայի հաղթող էր դարձել:
«Հանսին արժանի էր այդ մրցանակին: Անգամ Կլոպն իրավացիորեն ասաց, որ զարմացել է: Հանսին 5 գավաթ էր նվաճել, Հանսին հիասթափված է»,- ասել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ Կլոպն ու Ֆլիկը 24-ական միավոր էին ստացել քվեարկությանը, սակայն Կլոպին առավելություն էր տրվել՝ պայմանավորված ազգային հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքով:
«Բավարիայում» «Բարսելոնայի» ռեկորդը կրկնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել

