«Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ ակումբը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կարող էր Ժոզե Մոուրինյոյին հրավիրել։
«Մոուրինյոն մեր նպատակներ էր, և, հարկ է նշել, որ նա անձամբ ցանկանում էր Գերմանիա գալ ու մարզել «Բավարիան»։ Բայց ծրագիրն իրականություն չդարձավ, քանի որ ինչ-որ պահի որոշում կայացվեց այլ որակներով մարզչի հրավիրել։
Ամեն դեպքում, ես մեծ հարգանք եմ տածում նրա նկատմամբ ու հաջողություններ եմ մաղթում «Ռոմայում», քանի որ նա մեծագույն մարզիչ է»,- ասել է Ռումենիգեն՝ RAI Sport-ին տված հարցազրույցում։