«Բավարիայի» ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Նիկ Վոլտեմադեի՝ «Շտուտգարտից» «Նյուքասլ» տեղափոխությունը, մեջբերում է Goal-ը:
«Ես միայն շնորհավորում եմ «Շտուտգարտին» այդ հիմարներին գտնելու առթիվ: Թող կոպիտ չհնչի, բայց Վոլտեմադեի համար այդքան գումար վճարելը հիմարություն է, որը մենք երբեք չէինք անի: Բանակցություններում մենք հասանք մի կետի, որից այն կողմ պայմանները մեզ համար արդեն անընդունելի էին»,- ասել է Ռումենիգեն:
Վոլտեմադեն «Շտուտգարտից» «Նյուքասլ» է տեղափոխվել 80 միլիոն եվրոյով:
Կարդացեք նաև՝


