«Բավարիայի» լեգենդ Կառլ-Հայնց Ռումենիգեն չի աջակցել ակումբի այն երկրպագուներին, որոնք 2024 թվականին վիրավորական պաստառներ էին պարզել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիի հասցեին:
«Լավ եմ ճանաչում Նասերին, մենք ընկերներ ենք: Նրան վիրավորելը գեղեցիկ չէ: Նա վստահելի մարդ է: Կատարում կայացած Մունդիալից հետո երկրպագուները նրան սկսեցին համարել իրենց թիվ մեկ թշնամին: Դա սխալ է:
Մենք պետք է դադարենք հավատալ, որ միայն մեր արժեքները պետք է պարտադրվեն աշխարհին: Գերմանացի քաղաքական գործիչները կրկնում են այդ սխալը»,- Bayern & Germany-ի հետ զրույցում ասել է մյունխենյան ակումբի վերահսկիչ խորհրդի անդամը: