Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Մոտան առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։
«Ես ամբողջ կյանքում զգացել եմ, որ որքան էլ դու քո գործն անես, պետք է ինչ-որ բան քեզանից հետո թողնես: «Նոայի» երկրպագուներին առաջին հերթին խոստանում եմ, որ մենք յուրաքանչյուր խաղում դրսևորելու ենք մեր լավագույն որակները,
պայքարելու ենք մինչև մեր վերջին շունչը»,- ասել է պորտուգալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ 45-ամյա մարզիչը 2024 թվականի հունվարից գլխավորում էր «Դիլան», որն Վրաստանի ընթացիկ առաջնության առաջատարն է։ Մինչև «Դիլան» գլխավորելը Մոտան պորտուգալացի Ռիկարդո Սա Պինտուի մարզչական շտաբում աշխատել է իրանական «Էսթեղլալ», պորտուգալական «Բրագա», «Մորեյրենսե», բրազիլական «Վասկո դա Գամա», բելգիական «Ստանդարտ», լեհական «Լեգիա» և այլ ակումբներում։
Այս ամռանը «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր իսպանացի Կաrլոս Ինարեխոսը, որը թիմը գլխավորում էր 2023 թվականի սեպտեմբերից: Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում թիմը գրավել էր երկրորդ տեղը և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։